Նոր որոշում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների վերաբերյալ

Կառավարությունը  հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը: Այս մասին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:


«Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարության 25․12․2025 թվականի 1934-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։


Դուք կարող եք շարունակել օգտագործել Ձեր ժամանակավոր պաշտպանության վկայականը, որի վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդը։ Այդ իսկ պատճառով համակարգը ավտոմատ տարբերակով երկարաձգում է քարտի ժամկետը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։


Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։


Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը»,- ասվում է հաղորդագրության մեջ։