Չինաստանը պատասխան միջոցներ է մտցրել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի դեմ՝ Թայվանին զենք վաճառելու համար

Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի 20 ընկերությունների նկատմամբ՝ Թայվանին զենք վաճառելու համար, ուրբաթ հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։


«ԱՄՆ-ը վերջերս հայտարարել է Թայվանին զենքի մեծածավալ վաճառքի մասին, որը լրջորեն խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը եւ չին-ամերիկյան երեք համատեղ հաղորդագրությունները, կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին եւ լրջորեն խաթարում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշվել է նախարարության հայտարարության մեջ։


Նշվել է նաեւ, որ Չինաստանը, արտասահմանյան պատժամիջոցներին դիմակայելու մասին օրենքին համապատասխան, «որոշել է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ ռազմարդյունաբերության հետ կապված ձեռնարկությունների եւ դրանց ղեկավարների նկատմամբ»։