Բայրամովը՝ Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների մասին։


«Վրացական կողմի առաջարկած սակագինը շատ բարձր էր։ Սա հարցեր առաջացրեց ադրբեջանական կողմից, քանի որ առաջարկը հակասում էր գործող պրակտիկային։


Հենց որ Վրաստանի ղեկավարությունը տեղեկացավ խնդրի մասին, միջամտեց, և իրավիճակը փոխվեց։ Սակագների հարցը լուծվեց. սակագների շուրջ այժմ բանակցություններ են վարվում ընկերությունների միջև՝ շուկայական պայմաններին համապատասխան»,- ասել է Բայրամովը: