Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաժողովրդական հանրաքվեի դնել 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, եթե Ռուսաստանը համաձայնի կրակի դադարեցմանը՝ առնվազն 60 օրով։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 26-ին, հայտնել է Axios պարբերականը։
«Ամերիկյան կողմը Զելենսկու՝ հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը և տարածքային զիջումներից հրաժարվելը դիտարկում է որպես կարևոր քայլ առաջ», — ասված է նյութում։
Զելենսկու խոսքով՝ նման որոշումը կհանգեցնի լուրջ քաղաքական, լոգիստիկ և անվտանգային խնդիրների։ Այս առումով ուկրաինացի առաջնորդը համարում է, որ 60-օրյա հրադադարը հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար «նվազագույն ժամկետն է», հայտնում է Axios-ը։
Նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ուկրաինացի գործընկերը և մի շարք եվրոպացի առաջնորդներ մտադիր են դեկտեմբերի 27-ին առցանց հանդիպում անցկացնել՝ ուկրաինական հակամարտության հարցով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Զելենսկին հնչեցրել էր խաղաղության ծրագրի 20 կետերը, որոնց թվում են Ուկրաինայի ինքնիշխանության հաստատումը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիրը, ինչպես նաև շփման գծի մոնիտորինգն ու անվտանգության երաշխիքները։