Թաիլանդը և Կամբոջան հրադադար են կնքել

Թաիլանդը և Կամբոջան համատեղ հայտարարություն են ստորագրել՝ վերսկսելով հրադադարը երկու երկրների սահմանի երկայնքով 20-օրյա լարված մարտերից հետո, հաղորդում է Թաիլանդի պետական ​​Thai PBS հեռուստաալիքը դեպքի վայրից։


«Թաիլանդի պաշտպանության նախարար Նատտաֆոն Նհակֆանիտը և Կամբոջայի պաշտպանության նախարար Թեա Սեյխին ​​ստորագրել են համատեղ հայտարարություն՝ դեկտեմբերի 27-ից հրադադարի վերականգնման վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։