«2026 թվականը Ռուսաստանի համար կդառնա հաղթանակների տարի»․ Ռյաբկով

Եկող 2026 թվականը Ռուսաստանի համար կդառնա հաղթանակների տարի։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։


Գերատեսչության փոխղեկավարը նշել է, որ 2025 թվականը հեշտ չէր, սակայն այն դարձավ հույսերի տարի։


«Հաղթանակների տարի», — ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կբնութագրվի գալիք 2026 թվականը Ռուսաստանի համար։


Փոխնախարարը հավելել է, որ 2026-ը կարող է նշանավորվել Ռուսաստանի միջազգային դիրքերի հետագա ամրապնդմամբ, ինչպես նաև նրա հեղինակության բարձրացմամբ։


Ավելի վաղ Պուտինը 2026 թվականը հայտարարել էր Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարի։