Սաստիկ բքի պատճառով Լուսաղբյուր բնակավայրից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը փակ է

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Մ-7 միջպետական ավտոճանապարհի՝ Լուսաղբյուր բնակավայրից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը փակ է, այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։