Երևանի «Կինո Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր, վերականգնվելու է իր նախնական տրամաբանությամբ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձ է հրապարակել և կիսվել լավ լուրով.


Սիրելի երևանցիներ,


Ուզում եմ ձեզ հետ կիսվել լավ լուրով։


Երևանի «Կինո Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր և անմխիթար վիճակում, վերականգնվելու է իր նախնական տրամաբանությամբ։ Այս տարածքը եղել է հիշողությունների, կինոյի և երևանյան ամառային կյանքի կարևոր վայր։


Շնորհակալություն կինոթատրոնի տնօրինությանը՝ այս կարևոր տարածքի արժեքը գնահատելու և դրա վերագործարկման մեջ ներդրում կատարելու համար։