Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դեկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։