Բալթյան երկրների Հայոց թեմի թեմական խորհրդի հայտարարությունը

Բալթյան երկրների հայոց թեմի Թեմական խորհուրդը բարձր է գնահատում թեմի հիմնադիր առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հինգ տարիների արդյունավետ աշխատանքը և մեծ ակնածանքով է վերաբերում նրա բարի ծառայությանը:Այս մասին հայտարորթւայմբ են հանդես եկել Բալթյան երկրների Հայոց թեմի թեմական խորհուրդը։

 

Թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը թեև ութ ամիս է ինչ ղեկավարում է թեմը, սակայն հասցրել է վաստակել հավատացյալների ու համայնքների սերն ու հարգանքը: Սրբազանը գործունեություն է ծավալում ինչպես հայկական շրջանակներում, այնպես էլ Բալթյան երկրներում գործող տարբեր եկեղեցական առաջնորդություններում:


Վարդան Սրբազանի և տարածաշրջանի հայության երկարամյա հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի ջանքերով Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգության աշխատանքները հանձն է առել շարունակել Վազգեն Սրբազանը, որոնք արդեն իրականացվում են:


Թեմական խորհուրդը դատապարտում է Բալթյան երկրների հայության անունից հանդես եկող, հանրությանը անծանոթ, համայնքներում խնդիրներ հարուցող, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսից մշտապես դժգոհող որոշ անձերի, ովքեր հանդգնել են երեք երկրների համայնքների անունից դիմում ներկայացնել Կաթողիկոսին՝ Բալթյան երկրների հայոց թեմի նախկին ու ներկա առաջնորդների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող բողոք ներկայացնել:


Վազգեն և Վարդան Սրբազանները թեմի հավատացյալների, երիտասարդության և ծխական խորհուրդների կողմից գնահատված ու հարգված առաջնորդներ են:


Վերջին շրջանում Վազգեն արքեպիսկոպոսի ՀՀ-ում գտնվելու մասին տեղյակ է Թեմական խորհուրդը և մոտ օրերին սպասում է նրա վերադարձին ու տոնական պատարագների մատուցմանը:

Թող Աստված օրհնի մեր Սուրբ Եկեղեցին և մեր բարի հովիվների միջոցով անվրդով առաջնորդի դեպի խաղաղության նավահանգիստ:

 

Հանուն Թեմական խորհրդի՝ Ատենապետ Դոկտոր Կարապետ Բաբայան