Աբովյանի ապահովագրական ընկերություններից մեկում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։38-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում․ տուժածներ չկան։ 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ապահովագրական ընկերության երկու աշխատասենյակում (մոտ 35 քմ):


Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։03-ին։ Այրվել է մեկ աշխատասենյակը՝ գույքով (մոտ 15 քմ), իսկ մյուսը՝ մասամբ։