Մի քանի հարց «Մեր ձևով» շարժման «ձևիստ» երիտասարդներին․ Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցութան անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Վերջերս համացանցում հայտնվում են տեսանյութեր, որտեղ «Մեր ձևով» կոչվող շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը (նույն ինքը՝ հոպարի գանձը, բուլկին) և նրա շուրջ խմբված նորաթուխ «քաղգործիչները» հայտարարում են, թե Հայաստանին նոր վարչապետ է պետք։


Մի կողմ թողնելով  նրանց մանկամիտ, բեմականացված ու իրականությունից կտրված ելույթները, ինձ  ավելի շատ հետաքրքրում են շարժման «ձևիստ» երիտասարդները։

 

Մի քանի հարց ունեմ նրանց.

 

Քանի՞սն է նրանցից ՀՀ քաղաքացի։

 

Քանի՞սն է ծառայել ՀՀ Զինված ուժերում։

 

Քանի՞սն է մասնակցել 44-օրյա պատերազմին։

 

Եվ ամենահետաքրքիրը՝

 

քանիսի՞ն են ծնողները դեռ փոքր տարիքում «փրկել» հայրենիքից, փախցրել ՌԴ, մի մեշոկ գումար ծախսել, որպեսզի տարբեր  դիագնոզներով՝ անմիզապահությունից մինչև հորմոնալ դիսբալանս ու  հոգեկան շեղումներ, ազատեն զինվորական ծառայությունից։


Քանի՞սն են դարձել ՌԴ քաղաքացի, հետո՝ հանկարծակի մի օր քնից արթնացել ու դառել «հայաստանասեր», ու հիմա վերադարձել մի երկիր, որը պահվել է մեր տղաների կյանքի, առողջության ու անսահման հայրենասիրության հաշվին ու փորձում «փրկել» այն։


Եվ հենց այդ մարդիկ են այսօր փորձում մեզ համոզել, որ ճիշտը ոչ թե ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունն է, այլ իրենց «ձևով» հորինված ու առաջարկված Հայաստան տեսակը։


Հարգելի բալիկներ, բուլկու հետևորդներ,


ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԱՆԿԱԽ, ԽԱՂԱՂ և ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ձեր համար ՀԷՑ չէ։


Այն նույն ՀԷՑ-ը, որի հերը  ձեր «հերոս» տերերը տարիներ շարունակ այնպես էին անիծել ու քամել, որ մնացել էինք ազգովի  կախված, հնամաշ լարերի, փտած սյուների ու անհիգիենիկ գրասենյակների հույսին։ ՀԷՑ֊ը նրանց  «արդյունավետ կառավարման» կենդանի վկայությունն է։


Ձեր ականջներից մեծ օղ կախեց ու անգիր արեք, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ ով ասես կարող էր որոշել մեր երկրի ճակատագիրը։


Հայաստանը որբի գլուխ չէ!!!


Եվ ամեն գյադու ապրելու երկիր չէ, որ մեկը մի օր քնից արթնանա, պարապ մնա ու գա այստեղ ինքնահաստատվելու։


Պետության մասին ձեր պատկերացումները իրագործեք Սախալինում, Կամչատկայում կամ, ասենք, Նիժնի Տագիլում կամ Կալուգայում։


«Հայաստանին պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենաս»,

հարմար է հենց ձեզ համար։


Իսկ Հայաստանին մոտիկից նայելը պարտավորություն է։


Պատասխանատվություն է։


Եվ դա ոչ միայն ձեր ձևով չէ, այլ ձեր խելքով, առավել ևս ձեր հագով չէ։