Կիևը փորձել է ԱԹՍ–ներով հարձակվել ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով

Կիևը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը 91 ԱԹՍ-ով գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի նախագահի` Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը հեռահար գործողության 91 հարվածային անօդաչուներով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել ՌԴ նախագահի պետական նստավայրի վրա»,- ասել է նա:


Նախարարի խոսքով`բոլոր ԱԹՍ–ները ոչնչացվել են ՀՕՊ-ի միջոցներով։


Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումից հետո ՌԴ–ի կողմից պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետներն արդեն որոշված են։


«Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա»,- լրագրողներին ասել է Լավրովը:


ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս հարձակումից հետո Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից, սակայն երկրի բանակցային դիրքորոշումը կվերանայվի:


«ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմը վերջնականապես անցել է պետական ահաբեկչության քաղաքականության»,- ասել Է Լավրովը: