Գործ ունենք ընդդիմության հետ, որի նպատակն ամենևին Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը չէ. Հարությունյան

Ցավոք, գործ ունենք մի ընդդիմության հետ, որի նպատակն ամենևին Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը չէ:


Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


«Իրենց նույնիսկ նախկին կարող ենք չասել, իրենք ունեն ծայրագավառականության սինդրոմը, որը Հայաստանում ջախջախվում է: Դա հատկապես ակներև դարձավ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, որ պետականությունն ու ինքնիշխանությունն առաջնային չեն իրենց համար: Այդ ծայրագավառականության դերակատարումը իրենք պատրաստ են ստանձնել, բայց մենք թույլ չենք տա:


Եվ Հայաստանի հանրությունը թույլ չի տա, որովհետև հանրությունը շատ հստակ ճանաչել է պետականության և ինքնիշխանության գինն ու դերը»,- ասել է Հարությունյանը: