Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործություն, գրանցվել է 16 ավտովթար

Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: 

Մասնավորապես 20 դեպք է գրանցվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթուղթ կեղծելու, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրանյութի հայտնաբերման, սառը զենք կրելու, 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության մասով։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։