Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ԵՄ-ի և Կանադայի ներկայացուցիչների միջև «Բեռլինի ձևաչափի» շրջանակներում Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին։
«Այսօր «Բեռլինի ձևաչափի» շրջանակներում տեղի կունենա բանակցությունների ևս մեկ փուլ Ուկրաինայի վերաբերյալ»,- գրել է Մերցը սոցցանցերի իր էջում։
Նրա խոսքով՝ «Բեռլինի ձևաչափի» մասնակիցները խթանում են խաղաղության գործընթացը։
«Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն բոլորի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանից»,- հավելել է Մերցը։