Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը, որը լրանում է 2027 թվականին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Էմանուել Մակրոնը նաև հաստատել է, որ չի առաջադրվելու նախագահիառաջիկա ընտրությունում:


Նրա խոսքով՝ 2026 թվականի վերջին կսկսվի 2027 թվականի նախագահի ընտրությանը նախապատրաստվելու գործընթացը, և դա կլինի վերջին տասը տարվա ընթացքում առաջին նախագահական քարոզարշավը, որին ինքը չի մասնակցի: