Ամստերդամի կենտրոնում հրդեհը ոչնչացրել է 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցին։ Լրատվամիջոցների տվյալով՝ ճարտարապետական հուշարձանը վերականգնման ենթակա չէ:
Հրդեհը սկսվել է հունվարի 1-ի կեսգիշերից անմիջապես հետո։ Արտակարգ ծառայությունները հրդեհի տարածման սպառնալիքի պատճառով տարհանել են մոտակա տների բնակիչներին: Հրդեհը մարել են մի քանի ժամում, սակայն շենքը պահպանել չի հաջողվել։ Արտակարգ պատահարի պատճառը դեռ հայտնի չէ:
Վոնդելկերկը կառուցվել է նեոգոթական ոճով 1872-1880 թվականներին։ Եկեղեցին գտնվում է Վոնդելա այգու հարևանությամբ, Նիդերլանդների մշակութային ժառանգության օբյեկտ է։ Այն մեկ դար ծառայել է որպես կաթոլիկ տաճար, վերջին տարիներին օգտագործվել է որպես հանրային տարածք, որտեղ տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ և ցուցահանդեսներ։
Թարգմանությունը` 1lurer-ի