Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ, հաղորդում է եգիպտական «Ալ Քահերա Նյուզ» հեռուստաալիքը։
«Անջելինա Ջոլին այցելել է Ռաֆահի անցակետ՝ մարդասիրական այցի շրջանակներում՝ օգնությունը և Էլ-Արիշի հիվանդանոցը ստուգելու համար»,-ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
2025 թվականի դեկտեմբերին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթթին հայտնել էր, որ Եգիպտոսը կապի մեջ է Իսրայելի հետ՝ Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի լիարժեք բացման վերաբերյալ։