Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Reuters-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի վրայով պտտվում են ինքնաթիռներ, երևում է ծխի սյուն, իսկ քաղաքի հարավային մասում գտնվող ռազմական բազայի մոտ գտնվող տարածքը հոսանքազրկված է։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
Տեղի բնակիչներն էլ հայտնել են, որ միացել է օդային հարձակման ազդանշանը: Ականատեսները երկնքում նկատել են ամերիկյան գրոհային ուղղաթիռներ: Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:
Ըստ որոշ աղբյուրների, հարվածներ են հասցվել նաև գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազային: