Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հունվարի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել։ Երկրի մայրաքաղաք Կարակասում որոտացել են մի շարք պայթյուններ և հրդեհներ են բռնկվել, որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։
Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Վենեսուելայում պայթյունները շարունակվում են։ Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ևս մեկ հարված են հասցրել Մարակայում գտնվող «El Libertador» ավիաբազային։
Clash Report-ի փոխանցմամբ՝ Իգերոտե օդանավակայանի մերձակայքում իրականացված ավիահարվածից հետո գրանցվել են նաև երկրորդային պայթյուններ։ Sky News Arabia հեռուստաալիքը պնդում է, որ գնդակոծության տակ են հայտնվել նաև Վենեսուելայի պաշտպանության նախարարի տունն ու մայրաքաղաքի նավահանգիստը։
Բացի այդ, Կարակասում քաոս է սկսվել. պայթյունների պատճառով բնակչությունը փորձում է տարհանվել քաղաքից։ Միևնույն ժամանակ, մայրաքաղաքի փողոցներում՝ «Միրաֆլորես» նախագահական պալատի մոտ, նկատվում է վենեսուելական զրահատեխնիկայի տեղաշարժ։