Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կապված երկրի վրա կատարված հարձակման հետ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Հիլը։
Նախարարի հայտարարության մեջ նշվում է, որ հանրապետությունը «մերժում, դատապարտում և պարսավում է» ռազմական ագրեսիան, որն իրականացվել է ԱՄՆ կառավարության կողմից Վենեսուելայի տարածքի և նրա բնակչության դեմ՝ Կարակասի քաղաքացիական և ռազմական շրջաններում։