Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում. Մեդվեդև

Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում դրա համար հիմքերը շատ ավելի մեծ կլինեն։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:


«Յանկիները, արդեն իսկ ստեղծելով նմանատիպ նախադեպ Մադուրոյի հետ, կարող են կրկնել այն Բանդերայի անբարոյականների հետ։ Դրա համար, անշուշտ, շատ ավելի շատ հիմքեր կան», - ընդգծել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է նման գործողություններ ձեռնարկել Վլադիմիր Զելենսկու դեմ, եթե նա մերժի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ գործարքը։