Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը թվարկել է ԱՊՀ իր գործընկերների սպորտային հետաքրքրությունները և գովաբանել նրանց հիանալի ֆիզիկական վիճակի համար: Նրրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի նախագահ Պուտինը Բիշքեկում վերջերս կայացած ոչ պաշտոնական
միջոցառման ժամանակ հնարք է կատարել ընդդեմ երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով ավագ
սերնդի պատիվը։ Ֆիզիկապես ուժեղ է նաև [Ադրբեջանի նախագահ] Ալիևը. նա մշտապես մարզվում
է, [Ղրղզստանի նախագահ] Ջապարովը ֆուտբոլ է խաղում։ Լավ մարզավիճակում է [Ուզբեկստանի
նախագահ] Միրզիյոևը, նույնպես մարզվում է մարզասրահում։ [ՀՀ վարչապետ] Փաշինյանը հեծանվորդ
է։ [Բելառուսի նախագահ] Լուկաշենկոն, ինչպես պարզվեց, մինչև հիմա հոկեյ է խաղում։
[Տաջիկստանի նախագահ] Ռահմոնը ևս չի դժգոհում առողջությունից. նա կոփված է զինվոր-նավաստու
պես։ Այնպես որ, մեր բոլոր գործընկերները հիանալի մարզավիճակում են», - ասել է Տոկաևը
ղազախական Turkistan թերթին տված հարցազրույցում։
Իր մասին Ղազախստանի ղեկավարը նշել է, որ չի բողոքում առողջությունից.
նիհարել է 9 կիլոգրամ, հետևում է արյան ճնշմանը, ամեն օր զբաղվում է յոգայով և շաբաթը
երկու անգամ՝ սեղանի թենիսով պրոֆեսիոնալ խաղացողի հետ։