Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի որսի, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, շորթման, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ավտոմեքենայի գողության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ավազակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։