ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Գրենլանդիան. Դանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Դանիան կոչ է արել Դոնալդ Թրամփին դադարեցնել Գրենլանդիայի դեմ ուղղված իր «սպառնալիքները»։ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության երեք երկրներից որևէ մեկը, հաղորդում է BBC-ն։


«Միացյալ Նահանգները իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության երեք երկրներից որևէ մեկին», - ասել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։


Նա նշել է, որ բացարձակապես իմաստ չունի խոսել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնագրավման մասին։ Ֆրեդերիկսենը «շատ անկեղծորեն» կոչ արեց Վաշինգտոնին դադարեցնել իր սպառնալիքները։


«Ես վճռականորեն կոչ եմ անում Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքներ հնչեցնելը պատմականորեն մտերիմ դաշնակցի և մեկ այլ ազգի դեմ, որը շատ հստակ հայտարարել է, որ չի վաճառվում», - հավելել է վարչապետը։


Նա նաև հիշեցրել է ՆԱՏՕ-ի պաշտպանական երաշխիքների և Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրի մասին։


«Դանիան, և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ է, և մենք արդեն ունենք պաշտպանական համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, և մենք ավելացնում ենք ներդրումները Արկտիկայի անվտանգության մեջ», - ընդգծել է Դանիայի վարչապետը։