«Որևէ երկիր չի կարող հավակնել միջազգային դատավորի կարգավիճակին». Չինաստանի արձագանքը Վենեսուելայի դեմ ԱՄՆ գործողությանը

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Վենեսուելայի դեմ։ Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները զգալի միջազգային ուշադրություն են գրավել, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։


Նրա խոսքով՝ ոչ մի երկիր չպետք է հանդես գա միջազգային ոստիկանության դերում։ Շարունակելով Վաշինգտոնի կողմից Կարակասի վրա հարձակման թեման՝ դիվանագետը նշել է Չինաստանի անհամաձայնությունը այն բանի հետ, որ «որևէ երկիր կարող է հավակնել միջազգային դատավորի կարգավիճակին»։


Վան Ին պարզաբանել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը դառնում է ավելի բարդ և անկայուն, իսկ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։


«Մենք հետևողականորեն դեմ ենք միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ սպառնալիքին և մեկ երկրի կամքը մյուսին պարտադրելուն»,- ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։.