Կուբայում այսօր և վաղը սուգ է հայտարարվել. Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի

Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի։


 

Կուբայում հունվարի 5-ին և 6-ին հայտարարել է ազգային սուգ ի պատիվ զոհերի հիշատակի, սակայն պաշտոնական հայտարարություններում չի հստակեցվում, թե ինչ պայմաններում են նրանք զոհվել և ինչ ստույգ դեր են խաղացել:  


 

«Հավատարիմ անվտանգության և պաշտպանության ոլորտներում իրենց պարտականություններին՝ մեր հայրենակիցները արժանապատվորեն և հերոսաբար են կատարել իրենց պարտքը և ընկել են հարձակվողների դեմ մարտում կատաղի դիմադրությունից հետո կամ օբյեկտների ռմբակոծությունների հետևանքով»,- ասվում է Կուբայի կառավարության հայտարարության մեջ։