Ռուսական բանակը hարվածել է Կիևի ևս մեկ հիվանդանոցի. Զելենսկի

Երեկ երեկոյան ռուսական բանակը հարվածել է Կիևի ևս մեկ հիվանդանոցի: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


«Հիվանդները տարհանվել են, կան վիրավորներ, մեկ մարդ զոհվել է»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:


Զելենսկու խոսքով՝ գիշերը Ուկրաինայի վրա արձակվել է 165 հարձակողական անօդաչու թռչող սարք: