Տղամարդիկ վայրի խոզեր են ապօրինի որսացել. երկուսն էլ ձերբակալվել են

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։


Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։


46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության Վայքի բաժին։


Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին։