Ջրային պարեկներն ավտոմեքենայում սիգ և ձկնկիթ են հայտնաբերել

Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները շարունակում են պայքարը ձկնագողության դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Ծառայողները հերթական արդյունքը գրանցել են դեկտեմբերի 31-ին։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կանգնեցրել են Նորատուս գյուղի 34-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան։


Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 74 կգ ավելի 193 սիգ և մոտ 2 կգ ձկնկիթով 14 տարա։


Վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել նոյեմբեր ամսին՝ անծանոթ անձից։


Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։