Ճամբարակում բախվել են մեքենաներ, որոնցից մեկն այնուհետև հարվածել է կամրջի արգելապատնեշին. կա տուժած

Հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Outlander մակնիշի և դի տեղափոխող Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին։


Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։