Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր արդեն գրանցվել է 2285 այց. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության  համակարգով այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 2285 այց:


Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար։


ԱՆ թեժ գիծ` 8003:

Զանգերի կենտրոն` 8866:

Արմեդ` 011202033: