Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել 10 անձի՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի վերաբերյալ համացանցում կանխամտածված կեղծ տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործով։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական ռադիոկայաններից մեկը։
Մեղադրյալները՝ ութ տղամարդ և երկու կին, բացահայտվել են որպես Բրիջիտ Մակրոնի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ֆեյք տեղեկատվության տարածողներ, փոխանցում է France Info-ն։ Մասնավորապես, նրանք հրապարակել էին պնդումներ այն մասին, թե նախագահ Էմանուել Մակրոնի կինը իբր ծնվել է որպես տղամարդ։
Դատարանի կողմից նշանակված առավելագույն պատիժը կազմել է ութ ամիս պայմանական ազատազրկում։ Ավելի վաղ մեղադրանքը գործի մասնակիցների համար պահանջում էր վեց ամսից մինչև մեկ տարվա պայմանական ազատազրկում։