Թող այս օրը լինի հոգևորի վերագտնելու և խաղաղության խորհրդով լի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ․


«Այսօր նշում ենք Սուրբ Ծնունդը, որը մարդկությանը բերեց լույս, հույս և փրկության խոստում։


Թող այս օրը լինի հոգևորի վերագտնելու և խաղաղության խորհրդով լի: Թող հավատը զորացնի մեզ, սովորեցնի սիրել, ներել և պատասխանատվությամբ ապրել միմյանց նկատմամբ։


Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան լույսը լինի յուրաքանչյուրիս տներում և սրտերում։


Շնորհավոր Սուրբ Ծնունդ»։