Վենեսուելան հաղթանակ է տարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. ԱԳ նախարար

Վենեսուելան հաղթանակ է տարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. միջազգային հանրությունն ընդունել է, որ ԱՄՆ-ի հարձակումը հակասում է միջազգային իրավունքին։ Նման կարծիք է հայտնել Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Հիլը։


«Հերթական անգամ ճշմարտությունը հաղթանակեց Անվտանգության խորհրդում։ Վենեսուելան տարավ ակնհայտ և օրինական հաղթանակ. միջազգային հանրությունն ընդունեց, որ հունվարի 3-ին իրականացված հարձակումը միջազգային իրավունքին հակասող արարք էր, որը խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, հումանիտար իրավունքն ու մարդու իրավունքները, ինչպես նաև ուղղակի ագրեսիա էր գործող պետության ղեկավարի անձեռնմխելիության դեմ։ Մանիպուլյացիաների կամ երկակի ստանդարտների տեղ չմնաց։ Իրավունքը Վենեսուելայի կողմն էր։ Վենեսուելան... կշարունակի պաշտպանել իր ինքնիշխանությունը»,- գրել է նա Telegram-ում։