Օտարերկրյա ներդրումների պաշտպանություն և դաշինք ԱՄՆ-ի հետ. Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը ներկայացրել է իր տեսլականը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնել իրեն շնորհված Խաղաղության Նոբելյան մրցանակը այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ամերիկացի զինվորականները գերեվարեցին Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին։


«Քանի որ սա վենեսուելացի ժողովրդի պարգևն է, մենք, անշուշտ, ցանկանում ենք այն հանձնել նրան և կիսել նրա հետ»,— ասել է քաղաքական գործիչը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 


Նա հավելել է, որ «մարդկանց մեծ մասն անհնարին էր համարում այն, ինչ նա [Թրամփը] արեց հունվարի 3-ին»։


Ըստ Մաչադոյի՝ ընդդիմությունը պատրաստ է Վենեսուելան վերածել ԱՄՆ-ի դաշնակցի անվտանգության ոլորտում և էներգետիկ հանգույցի ողջ Ամերիկայի համար, ինչպես նաև ապահովել օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը։ Քաղաքական գործիչը նշել է, որ 2025 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ իրեն շնորհվեց մրցանակը, չի խոսել Թրամփի հետ։