Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի
նախագահ Մասուդ Փեզեշքիանը, մեկնաբանելով երկրում տեղի ունեցող բողոքի տրամադրությունները,
հայտարարել է, որ տեղի ունեցողի պատասխանատվությունը կրում է ղեկավարությունը, ոչ
թե քաղաքացիները։
«Ես
կարծում եմ, որ մեղավորը ես եմ։ Մեղավորը մենք ենք։ Այդ ուսանողը, այդ աշխատակիցը,
այդ մարդիկ՝ մեղավոր չեն։ Ուստի մենք պետք է շտկենք մեր աշխատանքը»,- ընդգծել է Փեզեշքիանը։
Նրա
խոսքով՝ իշխանության գործը ժողովրդին ծառայելն է, ոչ թե խնդիրները խորացնելը. «Իմ
պարտականությունն է ժողովրդին ծառայելը, իսկ ձերը՝ որպես պաշտոնյաների, մարդկանց
խնդիրները լուծելը, ոչ թե ստեղծել նորերը եղածների վրա»։