Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի մարզում Սուրբծննդյան պատարագին մասնակցել է ռուս զինվորականների և նրանց ընտանիքների հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պատարագից հետո Պուտինը դիմել է հավաքվածներին, այդ թվում՝ զինվորականների երեխաներին։
«Այսօր մենք նշում ենք Քրիստոսի Ծննդյան հրաշալի, պայծառ տոնը։ Մենք հաճախ Տիրոջը անվանում ենք Փրկիչ, քանի որ Նա եկել է Երկիր՝ բոլոր մարդկանց փրկելու համար։ Ահա և զինվորականները, Ռուսաստանի զինվորականները միշտ կարծես
Տիրոջ հրահանգով կատարում են հենց այդ՝ Հայրենիքը պաշտպանելու, Հայրենիքը և նրա մարդկանց փրկելու
առաքելությունը։ Եվ բոլոր ժամանակներում Ռուսաստանը իր զինվորներին այդպես է վերաբերվել, ինչպես այն մարդկանց, ովքեր կարծես Տիրոջ հրահանգով կատարում են այդ սուրբ առաքելությունը»,- հայտարարել է Պուտինը։