Զելենսկին Թրամփին առաջարկել է առևանգել Կադիրովին՝ ինչպես Մադուրոյին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ԱՄՆ-ի իրականացրած գործողությունը Վենեսուելայում, հայտարարել է, որ նմանատիպ սցենար կարող է կիրառվել նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ։

 


«Ահա, խնդրեմ, Մադուրոյի օրինակը ձեզ։ Այդպե՞ս է: Իրականացրի՞ն գործողություն: Իրականացրին: Արդյունքը բոլորը տեսան, ամբողջ աշխարհը։ Արագ արեցին դա։ Դե, թող ինչ-որ գործողություն իրականացնեն սրա հետ... ինչպե՞ս է նրա... Կադիրովի, այդ մարդասպանի։ Գուցե այդ դեպքում Պուտինը տեսնի դա և խորհի»,- ասել է Զելենսկին։