Մի շարք շրջաններում մերկասառույց է

Հունվարի 7-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:


 

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում: