Ամերիկյան Chevron ընկերությունը և Quantum Energy Partners մասնավոր ներդրումային խումբը միավորել են ջանքերը՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության միջազգային ակտիվները ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։
«Եթե գործարքը կայանա, Chevron-ը և Quantum-ը ծրագրում են միմյանց միջև բաժանել ակտիվները, որոնք, «Լուկօյլի» գնահատմամբ, կազմում են 22 միլիարդ դոլար»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ FT-ի տվյալների՝ գնումը կարող է ներառել «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվների ողջ փաթեթը, այդ թվում՝ ավելի քան երկու հազար լցակայաններ Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին պատժամիջոցներ սահմանեց ընկերության և նրա «դուստր» ձեռնարկությունների դեմ։ Այնուհետև Վաշինգտոնը մինչև 2026 թվականի հունվարի 17-ը երկարաձգեց «Լուկօյլի» հետ գործառնությունների թույլտվությունը (լիցենզիան)՝ Lukoil International GmbH-ի վաճառքն իրականացնելու համար։
Հոկտեմբերի վերջին «Լուկօյլը» հայտարարեց արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել Gunvor թրեյդերի հետ, սակայն վերջինս հետ կանչեց առաջարկը, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից լիցենզիա չստացավ։
Lukoil Ռուսական ընկերությանն են պատկանում ռազմավարական կարևորության բազմաթիվ օբյեկտներ։ Երկու գործարան Եվրոպայում՝ Ռումինիայում և Բուլղարիայում։ Teboil ապրանքանիշի ներքո գործող ցանցը։ «Արևմտյան Կուրնա — 2» նախագծի օպերատոր (75% բաժնեմասով)։ Աֆրիկայում մի շարք ակտիվներ, որտեղ ընկերությունն ունի 50% մասնաբաժին։