ԵՄ-ում պատրաստվում են Թրամփի հետ հնարավոր ուղղակի առճակատմանը․ Politico

Եվրոպական միությունում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հնարավոր վերահսկողություն հաստատելու վերաբերյալ կոշտ հռետորաբանության ֆոնին, կոչ են անում պատրաստ լինել ամերիկյան վարչակազմի ղեկավարի հետ ուղղակի առճակատման։ Այս մասին հայտնել է Politico պարբերականի եվրոպական հրատարակությունը։


«Մենք պետք է պատրաստ լինենք Թրամփի հետ ուղղակի առճակատման։ Նա տրամադրված է ագրեսիվ, և մենք պետք է պատրաստ լինենք»,- պարբերականին հայտնել է ԵՄ անանուն դիվանագետը։


Թերթը նշում է, որ եթե նախկինում եվրոպական կառավարությունները չէին գիտակցում Թրամփի սպառնալիքների լրջությունը, ապա այժմ նրանք հասկանում են դա և «տենդագին կերպով փնտրում են նրան կանգնեցնելու ծրագիր»։


Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ 2025թ. մայիսին NBC News-ին տված հարցազրույցում նա չբացառեց ուժի կիրառումը Գրենլանդիայի հարցը լուծելու համար, 2026թ. հունվարի 6-ին Սպիտակ տունը Reuters գործակալությանը տրամադրված գրավոր հայտարարության մեջ ընդգծել է, որ «ԱՄՆ Զինված ուժերի կիրառումը միշտ հանդիսանում է գործողությունների տարբերակ, որը հասանելի է գլխավոր հրամանատարին»։ 2026թ. հունվարի 7. Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հստակեցրել է, որ Թրամփն իր ենթակաների հետ ակտիվորեն քննարկում է Գրենլանդիայի գնման հնարավորությունը։