Ուժեղ փոթորիկ Թուրքիայում. Ստամբուլի ափերի մոտ նավակներ են ջրասույզ լինում

Փոթորիկը հարվածել է Թուրքիայի մի քանի նահանգների։ Մասնավորապես, Ստամբուլում հաղորդվում է քամու ուժեղ պոռթկումների մասին։


Համացանցում տարածվել է տեսանյութ, որ նկարահանվել է թուրքական մեգապոլիսի ափերում։ Հաղորդվում է, որ փոթորկի հետևանքով նավակներ են ջրասույզ լինում։


Իրավիճակը լավ չէ նաև Բուրսայում, որտեղ քամին պոկում է բարձրահարկ շենքերի տանիքները։


Օդերևութաբանները ավելի վաղ զգուշացրել էին Թուրքիային մոտեցող փոթորկի և հորդառատ անձրևների մասին։


Ստամբուլի նահանգային իշխանությունները հայտարարել էին, որ հինգշաբթի օրը հնարավոր են տրանսպորտի խափանումներ։ Նրանք քաղաքացիներին կոչ են արել ցուցաբերել զգոնություն և զգուշություն, քանի որ ուժեղ քամին կարող է տապալել ծառեր և էլեկտրասյուներ։


Աղետի հարվածի պատճառով մի քանի լաստանավային երթուղիներ չեղարկվել են։ Ստամբուլի օդանավակայանները դեռևս չեն հայտարարել չվերթների չեղարկման մասին։