Դանիացի զինվորները հրաման ունեն կրակելու ԱՄՆ բանակի վրա՝ առանց նախազգուշացման․ The Telegraph

Դանիայի զինված ուժերը Գրենլանդիա ԱՄՆ-ի հնարավոր ներխուժման դեպքում «նախ կկրակեն, հետո միայն հարցեր կտան»։ Այս մասին հայտնել է The Telegraph պարբերականը։


«Դանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է 1952 թվականի այն կանոնի գոյությունը, որը զինվորներից պահանջում է «անհապաղ» հակահարված տալ ներխուժող ուժերին՝ առանց հրամանների սպասելու»,- նշված է նյութում։ 


Լրագրողները պարզաբանում են, որ սա նշանակում է՝ թագավորության զինծառայողները նախազգուշական կրակոցներ չեն արձակի օդ։


Հիշեցնենք , որ հունվարի 4. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկրին «բացարձակապես անհրաժեշտ է» վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ։ Ըստ նրա՝ դանիական կղզին շրջապատված է ՌԴ-ի և Չինաստանի նավերով և ամերիկացիներին պետք է «պաշտպանության համար»։


Սպիտակ տան տերը համոզմունք հայտնեց, որ Եվրամիությունը պաշտպանական տեսանկյունից «կարիք ունի», որ ԱՄՆ-ը տիրապետի Գրենլանդիային։ Նա պնդում է, որ Դանիան ի վիճակի չէ ապահովել տարածաշրջանային համակեցության և ԱՄՆ-ի անվտանգությունը։


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատասխանելով ռազմական սցենարի հնարավորության մասին հարցին, զգուշացրեց, որ Թրամփը պահպանում է ուժի կիրառման հնարավորությունը՝ երկրի համար սպառնալիքի առկայության դեպքում։