Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել ԱՄԷ-ից թռիչքի պահին։
SHOT տելեգրամ-ալիքի տվյալներով՝ Utair ավիաընկերության օդանավը տվել է 7700 ազդանշանը (որը նշանակում է ընդհանուր վթարային իրավիճակ) «Ալ-Մաքթում» օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։
Այս պահին Boeing 767-ը պտտվել է քաղաքի մոտակա ջրային տարածքի վրա՝ վառելիքը սպառելու նպատակով։ Ինքնաթիռն օդում է գտնվում արդեն ավելի քան մեկ ժամ։
Նախնական տվյալներով՝ օդանավում կա ավելի քան 200 ուղևոր։