Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) 13 միավոր Raven համակարգ և Gravehawk զենիթային համալիրների երկու նախատիպ։ Այս մասին հայտնում է UK Defence Journal պարբերականը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարության պատասխանին՝ ուղղված խորհրդարանական Բեն Օբիսե-Ջեկտիի հարցմանը։
Ինչպես նշում է հրատարակությունը, պայմանագրով նախատեսված 15 միավոր Gravehawk համալիրներից երկու նախատիպերն արդեն գտնվում են Ուկրաինայում։ Համալիրների հաջորդ խմբաքանակը կմատակարարվի մոտ ժամանակներս։
2025 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, որ Լոնդոնը կհատկացնի 600 միլիոն Ֆունտ ստեռլինգ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացման համար։ Նոր փաթեթի շրջանակում Ուկրաինա կուղարկվեն.
Ավելի քան 20 հեռակառավարվող հակադրոնային աշտարակներ (turrets),
5 միավոր Raven զենիթային համալիր,
Gravehawk ՀՕՊ համակարգերի առաջին օրինակները։
Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտում է Ուկրաինային ցուցաբերվող ցանկացած ռազմական օգնություն։