Երևանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել Չինաստանի քաղաքացու և դիմել փախուստի. վերջինս մահացել է

Հունվարի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։


Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները, քննչական խումբը:


Տեղեկություններ են ստացվել, որ վրաերթ կատարած ավտոմեքենան դեպքի վայրից, որը ժողովրդին ավելի հայտնի «Տեցի կրուգ»-ն է, ուղղություն է վերցրել դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի կողմ։


Պարեկները մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կայանված վիճակում, իսկ մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել են 2 քաղաքացու։


Զրույցի ընթացքում այդ քաղաքացիները պարեկներին հայտնում են, որ մեքենան իրենցն է, բայց իրենք ուղղակի կանգնած են։ Պարեկներին հաջողվել է պարզել, որ վրաերթը տեղի է ունեցել նշված մեքենայով, ինչից հետո արդեն նշված վայր է ժամանել քննչական խումբը, նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և կասկածյալների ինքնությունը։