Turkish Airlines-ը չեղարկում է չվերթները Թեհրան


 

Turkish Airlines ավիաընկերությունը չեղարկել է ուրբաթ օրվա հինգ չվերթները Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ արդեն 13 օր է՝ տեղի են ունենում բողոքի ցույցեր: Այս մասին հայտնում է Al Arabia-ն՝ հղում անելով Ստամբուլի օդանավակայանի հավելվածի տվյալներին։

Նշվում է, որ չեղարկվել են ևս հինգ չվերթներ, որ իրականացվում են իրանական ավիաընկերությունների կողմից, միաժամանակ 7 այլ չվերթները մնում են չվացուցակում։

Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը։

Flight Radar մասնագիտացած կայքի տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Շիրազ ուղևորվող Turkish Airlines-ի ինքնաթիռը և Մեշհեդ ուղևորվող Pegasus-ի ինքնաթիռը վերադարձել են  Իրանի օդային տարածքից: