Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշվի կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագրով

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի տարեդարձի առթիվ հունվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային երեկոն։


Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված ստեղծագործությունները։